Գլխավոր / Армения / Հայ Ազգային Կոնգրեսը սկսել է օգտագործել մեր տերմինաբանությունը. ՀՅԴ

Հայ Ազգային Կոնգրեսը սկսել է օգտագործել մեր տերմինաբանությունը. ՀՅԴ

«Սկզբում նրանք պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը և վերջ: Հիմա հասկացել են, որ միայն դրանով բան չի փոխվի, անհրաժեշտ են ամբողջական փոփոխություններ, ինչը մենք ի սկզբանե էինք ասում»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը` նշելով, որ Կոնգրեսը օգտագործում է Դաշնակցության տերմինաբանությունը:

«Ճիշտ է` նրանք այլ միջոցներով են ուզում հասնել, իսկ մենք` այլ», – ասել է Հովհաննիսյանը` հավելելով, որ յուրաքանչյուրը Դաշնակցության միջոցների հետ կարող է ծանոթանալ` ՀՅԴ կանոնադրությունն ընթերցելով:

Դաշնակցական գործիչը նշել է, որ երբ «նայում ես իշխանության և Հայ Ազգային Կոնգրեսի գաղափարական մոտեցումներին, տեսնում ես, որ դրանց միջև տարբերություն չկա»:

«Հայ Ազգային Կոնգրեսն ասում է` «Թողեք մենք գանք իշխանության», սակայն անկհայտ է, որ նույն բանն են անելու», – ասել է Հովհաննիսյանը:

Tekali Taxi