Գլխավոր / Армения / Լուժկովի հետևից կարող է գնալ նաև Մատվիենկոն

Լուժկովի հետևից կարող է գնալ նաև Մատվիենկոն

Յուրի Լուժկովը դեռ նոր է ազատվել իր պաշտոնից, իսկ փորձագետներն արդեն սկսել են խոսել Սանկտ-Պետերբուրգի քաղաքապետ Վալենտինա Մատվիենկոյի հնարավոր հեռացման մասին:

«Յաբլոկո» կուսակցության անդամ Բորիս Վիշնեվսկու խոսքերով` Ռուսաստանի Հյուսիսային մայրաքաղաքում ձևավորված իրավիճակը ոչնչով չի տարբերվում Մոսկվայի իրավիճակից` նույն ընտանեկան բիզնեսները, նույն կառուցապատումները, անտառահատումներ և այլն:  

Ընդ որում` ըստ փորձագետների` Մատվիենկոյի «հեռացումն» ընթանալու է նույն սցենարով: Ինչպես և Լուժկովի դեպքում, կենտրոնական ալիքները իշխանությունների հրամանով կսկսեն եթեր հեռարձակել Մատվիենկոյին վարկաբեկող հաղորդումներ և վավերագրական ֆիլմեր:

Սակայն Մատվիենկոն Լուժկովը չէ, նրա հետ տուն-տունիկ չեն խաղալու, կարծում է Վիշնեվսկին:

Ամեն դեպքում, չնայած պաշտոնից հեռացմանը, Լուժկովին և նրա ընտանիքին քրեական հետապնդում չի սպառնում, քանի որ նա «չափազանց շատ բան գիտի», հայտնում է Eurosmi կայքը:

Tekali Taxi