Գլխավոր / Армения / Հրապարակվել է աշխարհի ամենասեքսուալ շենքերի ցանկը

Հրապարակվել է աշխարհի ամենասեքսուալ շենքերի ցանկը

Աշխարհի ամենասեքսուալ կառույց է ճանաչվել «Պավիլյոն Կվադրաչչին», որը Վինսկոնսին նահանգի Միլուոկիի մշակույթի թանգարանի մի մասն է կազմում: Այս մասին վկայում են փորձագետների շրջանում VirtualTourist.com պորտալի կողմից անցկացված հարցումները:

Հարցման արդյունքներով`երկրորդ տեղում են հայտնվել Կանադայի նահանգներից մեկում գտնվող երկու երկնաքերերը, որոնք մտնում են «Absolute City Centre» բնակելի համալիրի մեջ: Տեղի բնակչության շրջանակում այս շենքերը հայտնի են «Մերիլին Մոնրո» անվանումով: Շենքերի բարձրությունը 170 և 150 մետր է:

Ամենասեքսուալ կառույցների վարկանիշային աղյուսակի երրորդ տեղում Ռոտերդամում գտնվող մի շենք է, որը պատկանում է Հոլանդական ճարտարապետական թանգարանին:

Բարսելոնի «Կասա Բատլյոն» չորրորդ հորիզոնականում է: Այս բնակելի տունը կառուցվել է 1877 թվականին Խոսեպ Բալյոյ-ի-Կասանովասի կողմից, իսկ 1904-1906 թվականներին վերակառուցվել է Անտոնիո Գաուդիի կողմից:

Վարկանիշային աղյուսակի հինգերորդ հորիզոնականում Սիդնեյի օպերայի թատրոնի շենքն է, որը բացվել է 1973 թվականին:

Tekali Taxi