Գլխավոր / Армения / Նոր գիրք` պուտինյան քրեական Ռուսաստանի մասին

Նոր գիրք` պուտինյան քրեական Ռուսաստանի մասին

Ջոն Լե Կարեի նոր գրքի գլխավոր թեման փողերի լվացման միջազգային տարբերակներն են, լոնդոնյան խաբեբա վարչակազմի գործունեությունն ու ռուս օլիգարխների անպատժելիությունն է:

Ծանոթանալով գրքի բովանդակությանը` պարզ է դառնում, որ գրողն այն կարծիքին է, որ փողերը «բուրում են»:

«Դրանցից թմրանյութերի վաճառքի, զենքերի, սպանությունների, բռնությունների և կաշառակերության գարշահոտությունն է փչում: Կարծում եմ, որ հենց բանկերն են պատասխանատվություն կրում փողերի միջազգային լվացման համար: Այս հարցը հատկապես խնդրահարույց է Ռուսաստանում, որտեղ ընդհանրապես չկան մաքուր փողեր»,- ասել է գրողը իսպանական El País-ին տված հարցազրույցում:

Հատուկ ծառայություններն անգամ գործում են սև փողերի հաշվին: Հենց այս պատճառով բոլոր երկրների հանցավոր աշխարհների միջև կապեր գոյություն ունեն: Ռուսաստանում այդ կապերն առավելագույնին են հասնում են:

«Պուտինյան Ռուսաստանը` քրեական պետություն է: Սա մի պետություն է, որ ժողովրդավարության փորձ չունի: Ռուսները թերահավատորեն են մոտենում ժողովրդավարությանը: Ռուսներին միավորող երկու բան կա` նրանք բոլորն էլ սիրում են իրենց երկիրը և նրանց վախեցնում է քաոսային իրավիճակը»,- ասում է Ջոն Լե Կարեն:

Հայտնի գրողի նոր գիրքն արդեն վաճառքի է հանվել, այն կոչվում է «Դավաճանի մեր տեսակը»:

Tekali Taxi