Գլխավոր / Армения / «Չորրորդ ինքնիշխանություն». Զինծառայողը բազմաթիվ վնասվածքներ է ստացել նաև կենդանության օրոք

«Չորրորդ ինքնիշխանություն». Զինծառայողը բազմաթիվ վնասվածքներ է ստացել նաև կենդանության օրոք

«ՉԻ»-ն ներկայացնում է Արտակ Նազարյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:

Այս տարվա հուլիսի 27-ին Տավուշի մարզի զորամասերից մեկում մահացած պայմանագրային զինծառայող 30-ամյա Արտակ Նազարյանը «վնասվածքներ է ստացել նաև կենդանության օրոք»:

Ըստ փորձաքննության եզրակացության` «մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումներից,որը պայմանավորված է եղել գլխի հրազենային գնդակային թափանցող, միջանցիկ վիրավորումով` մուտքի անցքը տեղակայված է բերանի խոռոչում` քիմքի շրջանում, ելքինը` ձախ կողմնա-ծոծրակային շրջանում»: Բացի այդ, Նազարյանը ստացել է նաև վնասվածքներ կենդանության օրոք`«մահը վրա հասնելուց մինչև 6 ժամ առաջ», մասնավորապես` ստորին ծնոտի և աջ բազկի շրջաններում, որոնք, ըստ փորձագետի, «մահվան հետ պատճառական կապի մեջ չեն մտնում»: Հայտնաբերվել են նաև արյունազեղումներ, քերծվածքներ, որոնք առաջացել են «բութ առարկաների ազդեցությամբ մահվանից ոչ շատ առաջ»: «Գլխի հրազենային գնդակային թափանցող, միջանցիկ վիրավորումը Ա. Նազարյանը ստանալուց հետո մահը վրա է հասել անմիջապես և չէրկարող կատարել ինքնուրույն գործողություն, իսկ մնացած վնասվածքների դեպքում կարող էր կատարել ինքնուրույն գործողություններ` շարժվել, քայլել, բղավել», ասված է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունում:

Tekali Taxi