«Հայկական ժամանակ». Բաղդասարովը հերքեց «Արմավիայի» վաճառքի մասին լուրերը
«Արմավիա» ավիաընկերության բաժնետոմսերի` առաջիկայում հնարավոր վաճառքի մասին լուրերը դրանց սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը գնահատում է որպես լիարժեք անհեթեթություն և իրականությանը չհամապատասխանող: Բաղդասարովի այդ կարճ պատասխանը մեզ փոխանցեցին «Արմավիայի» մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ իշխանական շրջանակներում վերջերս համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Սերժ Սարգսյանի փեսա ու աշխատակազմի ղեկավար Միքայել Մինասյանը մտադիր է Միխայիլ Բաղդասարովից «գնել» «Արմավիայի» բաժնետոմսերը: