Գլխավոր / Հայաստան / 60-ամյա բրազիլուհին ծննդաբերել է սեփական թոռնիկին

60-ամյա բրազիլուհին ծննդաբերել է սեփական թոռնիկին

Երեկ վաթսունամյա բրազիլուհին ծննդաբերել է սեփական թոռնիկին, որի համար համաձայնել էր փոխարինող մայր դառնալ:

Կինը համաձայնել է այս քայլին դիմել հանուն 32-ամյա դստեր, ով, ըստ բժիշկների, չէր կարող երեխա ունենալ:

Բացի դրանից, ըստ բրազիլական օրենսդրության՝ փոխարինող մայր կարող է դառնալ երեխայի ծնողների հետ արյունակցական կապի մեջ գտնվող մեկը:

Հղիության ողջ ընթացքում ապագա տատիկն ու մայրը գտնվել է բժիշկների հսկողության ներքո: Նորածին Ալիսին կեսարյան հատմամբ է լույս աշխարհ եկել և առողջ է:

Նշենք, որ Բրազիլիայում սա առաջին դեպքը չէ: Ուղիղ երեք տարի առաջ՝  2007թ. սեպտեմբերի 28-ին,  Պերնամբուկու շրջանից 51-ամյա մի կին զույգեր է ունեցել իր 27-ամյա դստեր համար՝ դառնալով միաժամանակ և՛ տատիկ, և՛ մայր, տեղեկացնում է  РИА Новости-ն:

Tekali Taxi