Գլխավոր / Հայաստան / «Առավոտ». Վարչապետը կարծում է, որ բանակը վայելում է ժողովրդի վստահությունը

«Առավոտ». Վարչապետը կարծում է, որ բանակը վայելում է ժողովրդի վստահությունը

Ներկայացնում ենք հատված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ «Առավոտի» բլից-հարցազրույցից:

-Պարոն վարչապետ, վերջին շրջանում Ձեր հասցեին անընդհատ մեղադրանքներ հնչեցին, որ շատ եք զբաղվում Ձեր PR-ով, հեռուստաեթերից բարդ նախադասություներ եք ասում` գեղեցիկ բառերով, մարդիկ հիանում են, սակայն դրանից մեր տնտեսությունում առկա խնդիրները լուծում չեն ստանում: Ինչպե՞ս կարձագանքեք այդ մեղադրանքներին:

-Չեմ արձագանքի:

-Ինչու՞: Սա այն դեպքերի՞ց է, որ լռությունը համաձայնության նշան է:

-Չէ: Պարզապես ոչ բոլոր գնահատականներին պետք է հակառակվել:

-Մոտ մեկ տարի է` Ձեր բլոգը գործում է. վերլուծություն ունե՞ք, ի՞նչ տվեց դա Ձեզ և հայ հանրությանը:

-Ուղղակի կապ:

-Իսկ դրա արդյունքում որևէ խնդիր, որևէ հարց լուծում կամ պարզաբանում ստացա՞վ:

-Իհարկե: Տասնյակ:

-Մի օրինակ կբերե՞ք:

-Ոչ: Կոռեկտ չէ:

-Վերջին շրջանում տեղի ունեցած ցավալի իրադարձությունների արդյունքում հայկական բանակի խնդիրները հասարակական բազմակողմանի քննարկման առարկա դարձան: Հետևե՞լ եք այդ քննարկումներին, չե՞ք կարծում, որ անհրաժեշտություն կա վերանայելու բանակի նկատմամբ վարվող ընդհանուր քաղաքականությունը, մասնավորաբար` կադրային քաղաքականությունը:

-Ոչ:

-Ինչու՞:

-Որովհետև կարծում եմ, որ ընդհանուր քաղաքականությունը ճիշտ հիմքերի վրա է դրված:

-Նորմա՞լ եք համարում, որ մեր բանակում նման բաներ են տեղի ունենում:

-Իհարկե`ոչ:

-Ոչինչ պետք չէ՞ անել դրանք նվազագույնի հասցնելու, բացառելու համար:

-Այն քաղաքականությունը, որը իրականացնում ենք, պետք է իրականացնենք մինչև վերջ: Եվ այդ քաղաքականությունը ճիշտ հիմքերի վրա է դրված, որի արդյունքում այսօր բանակն այն բացառիկ կառույցներից մեկն է, որը վայելում է մեր ժողովրդի բացարձակ վստահությունը: Այս վստահությունը մի քանի անգամ գերազանցում է մյուս բոլոր կառույցների նկատմամբ վստահությանը: Դա նշանակում է, որ բանակաշինությունը դրված է ճիշտ հիմքերի վրա, և պետք է հետևողական լինել, բոլոր ռեֆորմները տանել առաջ և հասցնել իրենց տրամաբանական ավարտին:

Tekali Taxi