Գլխավոր / Հայաստան / Կասպարովը պատմել է ՖԻԴԵ-ի խարդախությունների մասին

Կասպարովը պատմել է ՖԻԴԵ-ի խարդախությունների մասին

Շախմատի միջազգային ֆեդերացիայի Կոնգրեսը, որի ընթացքում նոր նախագահ պիտի ընտրվի, սկսվել է սկանդալով: Այս մասին հայտարարել է միջոցառման մասնակից, նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը:

Նշենք, որ ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնին հավակնում են ներկայիս ղեկավար Կիրսան Իլյուժմինովն ու Անատոլի Կարպովը: «Սա Վեհաժողով չէ, այլ քաղաքական խաղ: Որոշումները կայացվում են քաղաքական ճնշումների ներքո: Անատոլի Կարպովը սովոր է կանոններով խաղալ, իսկ մեզ առաջարկում են խարդախություններ »,- նշել է Կասպարովը:

Նրա խոսքով` վեճերն առաջացել են  «պրոքսիների ցուցակի» պատճառով: Ցուցակում ընդգրկված է 56 երկիր, որոնք իրենց ձայնի իրավունքը փոխանցել են այլ պետությունների ներկայացուցիչներին: Մասնավորապես, Քենիան իր ձայնը տվել է Զամբիային, Քուվեյթը` Արաբական Էմիրություններին, Լիխտեյնշտեյնը` Շվեյցարիային, Մյանման` Չինաստանին:

«Այս ցուցակի անդամներին հայտարարելուց հետո տեղի է ունենում պատվիրակների հարցում ու հաստատում: Այնուհետև ընթերցում են երկրների պատվիրակների անունները, որոնք ներկա են Վեհաժողովին: Իսկ այստեղ այդ կարգը խախտվել է, և քանի որ ամեն մի ձայնի համար պայքար է գնում, ամեն մի երկրի հետ նախնական քննարկումը շատ կարևոր է դառնում: Մենք ուղղակի օրենքի հստակ կիրառում ենք ուզում»,- ասել է նախկին չեմպիոնը:
Նա նաև պատմել է, որ ՖԻԴԵ-ի Կոնգրեսի բացումից առաջ կազմակերպիչների կողմից մի շարք մեքենայությունների և խարդախությունների դեպքեր են բացահայտվել:

«Վերջին օրերին շատ մեծ ճնշում է իրականացվում պատվիրակների վրա: Գիտեմ, որ Աֆրիկայի մի քանի երկրների ներկայացուցիչներին տուն են ուղարկել` նրանցից վերցնելով ձայնի իրավունքը»,- շախմատիստի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն:

Tekali Taxi