Գլխավոր / Հայաստան / Կարսի իշխանություններն արգելեցին Անիի Մայր Տաճարում նամազ անցկացնել

Կարսի իշխանություններն արգելեցին Անիի Մայր Տաճարում նամազ անցկացնել

Կարս նահանգի իշխանությունները մերժել են թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի` Անիի Մայր տաճարում նամազ անցկացնելու դիմումը, հաղորդում է Epress.am-ի թղթակիցը Թուրքիայից:

Հիշեցնենք, որ օրերս Բահչելին` ի պատասխան Աղթամարում սեպտեմբերի 19-ին կազմակերպված պատարագին, դիմել էր Կարսի նահանգապետարան` խնդրելով թույլ տալ խմբակային նամազ անցկացնել Անիի Մայր Տաճարում:

Կարսի իշխանությունները թույլ են տվել Բահչելիին պարզապես այցելել տաճար:

Tekali Taxi