Գլխավոր / Армения / Չեմպիոնների Լիգան միանգամայն այլ մակարդակ է. Մխիթարյան

Չեմպիոնների Լիգան միանգամայն այլ մակարդակ է. Մխիթարյան

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ իր մեկնարկային հանդիպումն է անցկացրել Չեմպիոնների Լիգայում Դոնեցկի «Շախտյորի» կազմում:

Մխիթարյանը բավական լավ տպավորություն թողեց պորտուգալական «Բրագայի» հետ արտագնա խաղում: «Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում Մխիթարյանը նշել է, որ Չեմպիոնների Լիգան միանգամայն այլ մակարդակ է:

«Ուկրաինայի առաջնությունում, իհարկե, բարդ հանդիպումներ լինում են, սակայն սա միանգամայն այլ մակարդակ է: Շատ լավ է խաղալ նման մրցաշարերում: Չեմ կարող ասել, որ հազմոված էի, որ կհայտնվեմ հիմնական կազմում: Բայց մարզիչն իր վրա այդ պատասխանատվությունը վերցրեց, և ես արեցի ամեն ինչ, որ նա գոհ լինի իմ խաղից: Ընդմիջման ընթացքում մարզչին ասաց, որ կարող է ինձ տեղափոխել հենակետային կիսապաշտպանի գոտի, իսկ իմ դիրքում կխաղա Ժադսոնը: Բայց անգամ եթե մարզիչը փոխարիներ ինձ, ես դեմ չէի լինի, քանի որ եթե թիմին օգուտ չեմ բերում, չպետք է գտնվեմ դաշտում», – ասել է Մխիթարյանը:

Tekali Taxi