2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ռուսներին կհիշեցնեն չերկեսների ցեղասպանության մասին

Վրաստանը պատրաստվում է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել`  վերջինիս մեղադրելով 18-20-րդ դարերում չերկես ժողովրդի դեմ ցեղասպանություն իրագործելու մեջ: Այս հարցը վրացական խորհրդարանը կքննարկի աշնանային նստաշրջանի ժամանակ: Ավելի վաղ մի քանի չերկեսական կազմակերպություններ ցեղասպանության փաստեր են ներկայացրել միջազգային հանրությանը, բայց այդ հարցը երբեք ուշադրության չի արժանացել:

Չերկես ազգի ներկայացուցիչների հավաստմամբ` Ռուսական կայսրության դաժան քաղաքականության հետևանքով ավելի քան 400 հազար չերկես է մահացել, իսկ մոտ 500 հազար մարդ տեղահանվել է: Պատմական հայրենիքում ընդամենը 80 հազար մարդ է մնացել, գրում է Время новостей թերթը:

Այսօր Չերկեսիայի Հանրապետության 17 ավաններում 50,2 հազար մարդ է ապրում: Չերկեսյան սփյուռք կա Մերձավոր Արևելքի երկրներում, որտեղ 19-րդ դարի կեսին տեղահանվել են չերկեսները: Ռուսաստանը մինչ 1864 թվականը պատերազմում էր Արևմտյան Կովկասի ազգությունների դեմ, իսկ պատերազմի ավարտից հետո չերկեսները ստիպված էին բնակություն հաստատել Օսմանյան կայսրությունում: