Գլխավոր / Армения / «Ժամանակ». Տիգրան Սարգսյանի խաթեր

«Ժամանակ». Տիգրան Սարգսյանի խաթեր

Երեկ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Չինաստանի ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սուրենի Սարգսյանին շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: Օրաթերթը մեկնաբանում է սույն տեղեկատվությունը:

Սա, մեր տեղեկություններով, աննախադեպ պրակտիկա է, քանի որ Արմեն Սարգսյանը միակ զինվորականն է, որն արժանացել է դիվանագիտական բարձրագույն աստիճանին: Բանն այն է, որ Արմեն Սարգսյանն իր դիվանագիտական ողջ կարիերայի ընթացքում աշխատել է որպես բացառապես ռազմական կցորդ` ունենալով ՀՀ ԶՈւ գնդապետի կոչում: Եվ ուրեմն, կարող է հարց առաջանալ` այդ որ արժանիքների համար է Արմեն Սարգսյանի համար նման բացառություն արվել. Իսկ մի շատ կարևոր արժանիք Արմեն Սարգսյանն ունի` դա իր եղբայրն է, վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Tekali Taxi