Գլխավոր / Армения / Կառավարությունը հավանություն է տվել 2011թ. պետբյուջեի նախագծին

Կառավարությունը հավանություն է տվել 2011թ. պետբյուջեի նախագծին

Այսօր կառավարության նիստի ժամանակ գործադիրը հավանություն է տվել երկրի 2011թ. պետական բյուջեի նախագծին։ Գործադիրն արձանագրել է, որ այս տարվա օգոստոս ամսից դանդաղել է տնտեսական անկման տեմպը, Հայաստանը հաղթահարել է ճգաժամը։ Նշվել է, որ կառավարության ձեռնարկած միջոցներն ուղղվելու են տնտեսության զարգացման կայուն տեմպերի ապահովմանը, ինչը թույլ կտա հնարավոր սեղմ ժամկետում վերադառնալ նախաճգնաժամային տնտեսական բարձր աճին։

Օրենքի նախագծով 2011թ. ՀՀ պետական բյուջեն առաջարկվում է հաստատել եկամուտների գծով` 850.0 մլրդ դրամ, ծախսերի գծով` 998.6 մլրդ դրամ, դեֆիցիտը` 148.6 մլրդ դրամ։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով բյուջեի նախագիծը համակողմանիորեն քննարկվել է տարբեր ատյաններում, այն համահունչ է կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականությանը։

Tekali Taxi