Գլխավոր / Հայաստան / Հալաբյան փողոցում այրվող մեքենայի կրակը հասցրել են հանգցնել

Հալաբյան փողոցում այրվող մեքենայի կրակը հասցրել են հանգցնել

Այսօր, ժամը 20:00-ի սահմաններում Հալաբյան փողոցի վրա երթևեկության ընթացքում սկսել է այրվել «Ռաֆ» մակնիշի ավտոմեքենա: Այդ պահին մեքենայում եղել է վարորդը, նրա որդին և ևս մեկ երիտասարդ: Բարեբախտաբար, նրանցից ոչ մեկը լրջորեն չի տուժել, սկսել է այրվել վարորդի հագուստը, բայց կրակը ժամանակին հասցրել են հանգցնել:

Վարորդի որդին մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ հրդեհը սկսվել է վառելիքի բակի մոտից, որից հետո տարածվել է: Մինչ կժամանեին հրշեջները, մոտակայքում գտնվող սրճարանի աշխատողները հանգցրել են հրդեհը: Ժամանած հրշեջները ապահովության համար նույնպես ջուր լցրեցին մեքենայի վրա:

Tekali Taxi