Գլխավոր / Армения / Հայաստանը կարևորում է եվրոպական կառույցների հետ համագործակցությանը. Սերժ Սարգսյան

Հայաստանը կարևորում է եվրոպական կառույցների հետ համագործակցությանը. Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին, ովքեր Երևանում են գտնվում սեպտեմբերի 29-ին մեկնարկած ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի հոբելյանական` 10-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:

Հանրապետության նախագահը, նման հանդիպումները, կանոնավոր շփումներն ու համագործակցությունը գնահատելով չափազանց օգտակար` նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Խորհրդի գործունեությանը և պատրաստ է հետագայում ևս ակտիվորեն մասնակցել այդ կառույցի աշխատանքներին: Սերժ Սարգսյանի խոսքով` Խորհրդի անդամ երկրները երկար տարիներ ապրելով ընդհանուր պետության մեջ` ունեն ընդհանուր բնույթի խնդիրներ, որոնք հաճախ ենթադրում են համանման լուծումներ և միասնական ջանքեր: Համատեղ աշխատանքն ու փորձի փոխանակումը, նախագահի հավաստմամբ, մասնակից բոլոր երկրներին միայն օգուտ կարող են բերել:

«Մենք մեծ կարևորություն ենք տալիս նաև եվրոպական կառույցների հետ համագործակցությանը: Գաղտնիք չէ, որ եվրոպական վերահսկիչ մարմիններում կուտակված է շատ մեծ դրական փորձ, և այն անհրաժեշտ է տեղայնացնել` իհարկե, նկատի առնելով մեր առանձնահատկությունները: Մենք պատրաստ ենք ակտիվ մասնակցություն ունենալ Վերահսկիչ պալատների Եվրոպական Միության (EUROSAI) աշխատանքներին, այդ թվում` միջոցառումներ անցկացնել Երևանում»,- Սերժ Սարգսյանի խոսքերն է փոխանցում ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

Tekali Taxi