Գլխավոր / Հայաստան / ԱԳն-ում քննարկեցին Ուկրաինայի ԱԳ նախարարի առաջիկա այցը

ԱԳն-ում քննարկեցին Ուկրաինայի ԱԳ նախարարի առաջիկա այցը

Հոկտեմբերի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուխտային`  հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Կուխտան մտքեր փոխանակեցին հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների, ս.թ. նոյեմբերին Հայաստանի արտգործնախարարի հրավերով Ուկրաինայի ԱԳ նախարարի Երևան կատարելիք այցի, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի, Հայաստանում և Ուկրաինայում փոխադարձ մշակույթի օրերի անցկացմանն առնչվող հարցերի շուրջ:

Զրուցակիցները քննարկեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներ, հայտնում են Հայաստանի ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Tekali Taxi