Գլխավոր / Армения / Աֆղանստանում 4 վրացի զինծառայող է զոհվել

Աֆղանստանում 4 վրացի զինծառայող է զոհվել

Աֆղանստանում` ռազմական գործողություն իրականացնելու ընթացքում, չորս վրացի զինծառայող է զոհվել: Դեպքը տեղի է ունեցել Գելման գավառում: Վրացի զինծառայողները պայթել են ականի վրա, հաղորդում է Грузия Online-ը` վկայակոչելով Վրաստանի Պաշտպանության նախարարության աղբյուրը:

Պայթյունի հետևանքով զոհվել են գնդապետ Ռամազ Գոգիաշվիլին, սերժանտ Դավիթ Ցեցխլաձեն, կապրալներ Գեորգի Կոլխիտաշվիլին ու Նուզգար Կալանդաձեն:

Ավելի վաղ ռազմական գործողության իրականացման ժամանակ զոհվել էր լեյտենանտ Մուհրան Շուկվանին:

Tekali Taxi