Գլխավոր / Армения / Գերմանիայի դեսպանը հեքիաթ կարդաց հայ աշակերտների համար

Գերմանիայի դեսպանը հեքիաթ կարդաց հայ աշակերտների համար

Հոկտեմբերի 1-ից 7-ը Երևանի Ազատության հրապարակում գտնվող «Ջազվե» սրճարանում և Խնկո Ապոր գրադարանում անցկացվում է «Դարձ առ գիրք» խորագրով գրքարվեստի փառատոնը:

Փառատոնի նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ ժամանակակից մարդ-քաղաքացու մտածողությունը ձևավորելու գործում ընթերցանությունը կունենա իր որոշակի դերն ու նշանակությունը, նշում են փառատոնի կազմակերպիչները: 

Այսօր մեկնարկած միջոցառումների շարքում Հ.Կոջոյանի անվան կրթահամալիրի սաներն անցկացրեցին պատկերապատումների ստեղծման ակցիա:

Այնուհետև Խնկո Ապոր գրադարանի հեքիաթի սենյակում աշակերտների համար հեքիաթ է կարդացել Գերմանիայի դեսպան Հանս-Յոհեն Շմիդտը:

Դեսպանն ասել է, որ իր լսարանն իրեն շատ է դուր եկել: Նա նաև իր հիացմունքն է արտահայտել` նշելով, որ աշակերտները լավ տիրապետում են գերմաներեն լեզվին:

«Շատ ծնողներ սկզբում մտահոգություն հայտնեցին, որ երեխաները, հնարավոր  է, չհասկանան հեքիաթը, սակայն ես նկատեցի, որ նրանք ոչ միայն հասկացան, այլև վերջում ինձ հարցեր ուղղեցին գերմաներենով», – ասել է Շմիդտը:

Դեսպանը նաև նշել է, որ առաջին անգամ էր հեքիաթ կարդում աշակերտների համար: Տեղեկացնենք նաև, որ հաջորդ օրերին աշակերտների համար հեքիաթներ են կարդալու Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Իրանի և Չինաստանի դեսպանները:

Օրվա ընթացքում փառատոնի շրջանակներում կանցկացվեն այլ միջոցառումներ ևս: Փառատոնի պաշտոնական բացումը կկայանա վաղը:

Նշենք, որ փառատոնի կազմակերպիչներն են «Ակտուալ Արվեստ» մշակութային միությունը, Խնկո-Ապոր անվան գրադարանը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը:

Tekali Taxi