Գլխավոր / Հայաստան / ՀՖՖ-ն ընդառաջ գնաց Հայաստանի հավաքականի մարզիչին

ՀՖՖ-ն ընդառաջ գնաց Հայաստանի հավաքականի մարզիչին

Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի
կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի
նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:

Ինչպեփս հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, կոմիտեն որոշում է կայացրել «Ուլիս»-«Միկա» խաղին 2 խաղով որակազրկված «Միկա» թիմի ֆուտբոլիստ Հրայր Մկոյանի որակազրկումը պակասեցնել 1 խաղով:

Հիշեցնենք, որ որակազարկումը պակասեցնելու խնդրանքով ՀՖՖ էր դիմել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ում համար կարևոր էր, որպեսզի Մկոյանը խաղային պրակտիկա ունենա հավաքականի հանդիպումներից առաջ: Ուշագրավ է, որ նման որոշման արդյունքում Մկոյանը կխաղա «Փյունիկի» դեմ, որը նույնպես մարզում է Մինասյանը:

Tekali Taxi