2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Universal-ը կներկայացնի Սպիտակաձյունիկը նոր տարբերակով

Universal ընկերությունը պատրաստվում  է նկարահանել «Սպիտակաձյունիկը» հեքիաթի նոր տարբերակը, տեղեկացնում է Heatvision-ը:

Ֆիլմը կկոչվի «Սպտակաձյունիկն ու որսորդը»: Նոր սցենարը կգրվի Իվան Դոգերտինի կողմից, ռեժիսորը կլինի Ռուպերտ Սանդերսը, իսկ պրոդյուսերը՝ Ջո Ռոտը՝ «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի պրոդյուսերը:

Նոր տարբերակում հիմնականում ուշադրություն կդարձնեն որսորդին, ով այս անգամ ոչ միայն կխղճա և չի սպանի Սպիտակաձյունիկին անտառում, այլև նրա հետ փախուստի կդիմի:

Հեքիաթում հերոսուհին ռոմանտիկ հարաբերություններ է ունենում արքայազնի հետ, ինչը, ամենայն հավանականությամբ, կպահպանվի նաև նոր տարբերակում: Որսորդը հանդես կգա Սպիտակաձյունիկի դաստիարակի դերում և կսովորեցնի նրան, թե ինչպես պայքարի թշնամիների դեմ և գոյատևի բարդ պայմաններում: