Գլխավոր / Армения / «Չորրորդ ինքնիշխանություն». ՀՅԴ-ն սկսում է սակարկությունները

«Չորրորդ ինքնիշխանություն». ՀՅԴ-ն սկսում է սակարկությունները

Աշտարակում կազմակերպված հանրահավաքում ՀՅԴ ղեկավարները հայտարարել են, որ պահանջում են Արագածոտնի ՀՀԿ-ական մարզպետի հրաժարականը և անպայման հասնելու են նրա պաշտոնանկությանը: Այս հայտարարությունը մեկնաբանում է օրաթերթը:

Փաստորեն, արտգործնախարարի հրաժարականի պահանջից հետո սա «ամբողջական իշխանափոխությանն» ուղղված երկրորդ լուրջ քայլն է: Թե ինչ կստացվի դրանից` դժվար է ասել, բայց տարօրինակն այն է, որ ՀՅԴ-ականը պնդում է, թե անպայման հասնելու է մարզպետի պաշտոնանկությանը: Ինչու՞ է տարօրինակ:

Որորվհետև դրան հասնելու երկու ձև կա. կամ ՀՅԴ-ն ամբողջական իշխանափոխություն է իրականացնում և փոխում մարզպետին, կամ նախընտրական շրջանում «բազարների մեջ է մտնում» Սերժ Սարգսյանի հետ և որպես ծառայությունների դիմաց փոխհատուցում` ի թիվս այլ բաների պահանջում նաև իրենց նեղացրած մարզպետի պաշտոնանկությունը: Թե այս երկու տարբերակներից որն է ավելի հավանական` եզրակացրեք ինքներդ: Ամեն դեպքում, Արագածոտնի մարզպետը պիտի զգույշ լինի: ՀՅԴ-ն այն ընդդիմությունը չէ, որին նեղացնելը դուր կգա իշխանություններին:

Tekali Taxi