Գլխավոր / Армения / Մանկավարժների խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են. վարչապետ

Մանկավարժների խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են. վարչապետ

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը Առնո Բաբաջանյան համերգասրահում մասնակցել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ուսուցչի մասնագիտական տոնի առթիվ կազմակերպած ՀՀԿ անդամ ուսուցիչների պարգևատրման արարողությանը։

Շնորհավորելով ներկաներին` կառավարության ղեկավարն իր խոսքում մասնավորապես ասել է. «Մեր ապագան մեծապես պայմանավորված է ուսուցչի աշխատանքով, որովհետև, ինչպիսի արժեքներ սերմանենք մեր երիտասարդ, մատաղ սերնդի մեջ, այնպիսի արդյունք էլ կունենանք։ Այնպես որ, ապագան կերտվում է այսօր և դուք եք այդ ապագայի կերտողները», – դիմելով ուսուցիչներին` նշել է կառավարության ղեկավարը։

Վարչապետը նշել է, որ մանկավարժների խնդիրները շարունակելու են մնալ գործադիրի ուշադրության կենտրոնում։

Տիգրան Սարգսյանը վարչապետի հուշամեդալով պարգևատրել է հանրապետության տարբեր դպրոցներ ներկայացնող 10 ուսուցիչների, հայտնում են Կառավարությունից:

Tekali Taxi