Գլխավոր / Армения / Ադրբեջանում փորձում են վերացնել հասարակաց տները

Ադրբեջանում փորձում են վերացնել հասարակաց տները

Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում 3 հասարակաց տուն է փակվել: Մարդկանց վաճառքի դեմ պայքարող վարչության աշխատակիցները ձերբակալել են Իման Սուլեյմանովին, ով իր սեփական սրճարանում հասարակաց տուն էր աշխատացնում:

Նույն մեղադրանքով ձերբակալվել են նաև «Մալիբու» հանգստյան գոտու սեփականատեր Նուրվան Նուդուրլիևն ու «Օբել-լյուքս» հանգստյան կենտրոնի աշխատակից Էլմադին Մագեռամովը:

Նշենք, որ ընթացիկ տարվա փետրվարին ձերբակալվել էր Բաքվի բնակիչ Էլհան Մուստաֆաևը` իր բնակարանը «հասարակաց տան» վերածելու մեղադանքով:

Tekali Taxi