Գլխավոր / Հայաստան / Բեռլուսկոնիի հերթական կատակը վրդովվեցրել է Վատիկանին

Բեռլուսկոնիի հերթական կատակը վրդովվեցրել է Վատիկանին

Պաշտոնական Վատիկանը դատապարտել է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի պահվածքը: Վերջինս իրեն հրեաների հասցեին կատակներ է թույլ տվել:

Նախորդ շաբաթ` իր 74-ամյակը նշելիս, Իտալիայի վարչապետն անեկդոտ է պատմել մի հրեայի մասին, ով մեկ այլ հրեայից օրական 3 հազար էր վերցնում` իրեն Հոլոքոստից թաքցնելու համար: «Եվ այժմ հրեան ասում է. չասե՞նք նրան, որ Հիթլերը մահացել է և պատերազմն արդեն վաղուց ավարտվել է», – այսպես է ավարտել քաղաքական գործիչն իր կատակը:

Կաթոլիկ եկեղեցու պաշտոնական տպագիր մարմիններ L’Osservatore Romano-ն և Avvenire-ը դատարապտել են Բեռլուսկոնիի հումորը` անվանելով այն վիրավորանք Հոլոքոստի 6 միլիոն զոհերի հիշատակին, գրում է Haaretz-ը:

Ինքը` Բեռլուսկոնին, հայտարարել է, թե կարող է իրեն թույլ տալ կատակել ոչ պաշտոնական միջավայրում: Այնպես որ, համոզված է վարչապետը, իր կատակները չի կարելի որակել ոչ որպես վիրավորանք, ոչ էլ որպես մեղք, քանի որ դրանք նախատեսված են միայն ծիծաղի համար:

Tekali Taxi