2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները մեկ ամիս շուտ կկայանան

Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան գալիք տարվա հունիսին:

Նշենք, որ նախապես դրանք պետք է կայանային հուլիս ամսին, սակայն Էրդողանը բացատրել է իշխանությունների որոշումը նրանով, որ ընտրությունները պետք է անցկացվեն մինչ դպրոցական և բուհական տարվա ավարտը և ամառային արձակուրդները: