Գլխավոր / Հայաստան / ՄՏՍ-ը փոփոխություններ է մտցրել իր տարբերանշանում

ՄՏՍ-ը փոփոխություններ է մտցրել իր տարբերանշանում

Ռուսաստանի բջջային կապի խոշորագույն օպերատոր ՄՏՍ-ը փոխել է իր լոգոն` այն ավելի «նորարարական» դարձնելու համար, ինչը համահունչ է ընկերության նոր կարգախոսին` «Մեկ քայլ առաջ»:

«Մեկ քայլ առաջ»-ն ապահովվում է լոգոյի վրա ձվի չափսի փոքրացման շնորհիվ, որն առաջ, կարծես, խանգարում էր «քայլելուն»:

«Հիմնական փոփոխությունները վերաբերում են ընկերության տարբերանշանին: Այն «կորցրել է» իր քառակուսիներից մեկը և ավելի ծավալուն ու գործնական է դարձել: Նոր տարբերակում պահպանվում են ՄՏՍ բրենդի հիմնական ճանաչելի տարրերը` ձվի տեսքով գրաֆիկական պատկերն ու կարմիր ու սպիտակ գունային համադրությունը»,- նշված է պաշտոնական մեկնաբանությունում:

Նշենք, որ Հայաստանում գործում է ՄՏՍ-ի «Ղ-տելեկոմ» դուստր ընկերությունը` Վիվա-Սել ՄՏՍ-ը, որի ծառայություններից օգտվում է ավելի քան 2 միլիոն մարդ:

Tekali Taxi