Գլխավոր / Армения / 9-ամյա երեխան ականներ է փնտրել իսրայելցի զինվորների համար

9-ամյա երեխան ականներ է փնտրել իսրայելցի զինվորների համար

Իսրայելցի երկու սերժանտ մեղավոր են ճանաչվել 9-ամյա պաղեստինցի տղային վտանգի ենթարկելու մեջ: Նրանք տղային օգտագործել են իրենց կողմից գրավված տանն ականներ փնտրելու համար:

2009 թվականի հունվարի 15-ին, երբ Իսրայելի բանակը Գազայի հատվածում իրականացնում էր հերթական գործողությունը, իսրայելցի զինծառայողները գրավել են Թել Ալ-Հավայում գտնվող բազմաբնակարան շենք:

Բնակարաններից մեկի լողասենյակում նրանք կասկածելի պարկեր են հայտնաբերել: Մարդկանց միջից 9-ամյա մի տղայի ընտրելով` նրան ստիպել են ստուգել, թե արդյոք պարկերը ականով են լցված, թե ոչ, գրում է The Daily Mail-ը:

Տղան բացել է պարկը, որում բնակիչներից մեկի անձնական իրերն են եղել: Երեխան հրաժարվել է կամ էլ չի կարողացել բացել մյուս պարկերը: Այդ ժամանակ զինվորները կրակել են պարկերի վրա: Պատահարի պատճառով տղան վախից տակն է արել:
Երկու զինծառայողներն էլ մեղավոր են ճանաչվել տղային վտանգի ենթարկելու, ինչպես նաև անվայել պահվածքի համար: Մի քանի շաբաթ անց կհայտարարվի նրանց պատժաչափը:

Tekali Taxi