Գլխավոր / Армения / «Բեռլինյան պատի» անկումից հետո. Գյումրիում Գերմանիային նվիրված ցուցահանդես կներկայացնեն

«Բեռլինյան պատի» անկումից հետո. Գյումրիում Գերմանիային նվիրված ցուցահանդես կներկայացնեն

Հոկտեմբերի 6-ին, ժամը 11։30-ին, Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում կբացվի Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության առօրյային նվիրված ցուցահանդես, հաղորդում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության մամուլի բաժինը:

Համբուրգցի լուսանկարիչ, ԳԴՀ «Stern» ամսագրի երկարամյա լրագրող Հարալդ Շմիտի լուսանկարները և Հալլեում ծնված պատմաբան Շտեֆան Վոլլեի տեքստերը իրական տպավորություններ կփոխանցեն մի պետության կյանքից, որն ուղիղ 20 տարի առաջ մաս դարձավ վերամիավորված Գերմանիայի Դաշնային Հանրապետության։

Բացմանը կհաջորդի զրույց–քննարկում Գերմանիայի արևելյան և արևմտյան մասերից մասնակիցների հետ, որոնք ներկա գտնվող ուսանողների և դասախոսների հետ կքննարկեն հետևյալ հարցերը. ինչպիսի՞ն էր առօրյան Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, ինչպիսի՞ իրավիճակ է պատի անկումից հետո։
Գյումրիում հոկտեմբերի 5-ից 12-ը անցկացվող գերմանական շաբաթվա մաս կազմող օրը կամփոփի Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD/ԳԱՓԾ)՝ ներկայացնելով Գերմանիայում ուսանելու հնարավորությունները։

Tekali Taxi