Գլխավոր / Армения / Գարեգին Բ-ն Վրաստանում քննարկելու է հայկական եկեղեցիների հարցը

Գարեգին Բ-ն Վրաստանում քննարկելու է հայկական եկեղեցիների հարցը

Հոկտեմբերի 23-ից Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն 5-օրյա պաշտոնական այցով մեկնելու է Վրաստան:

Այցի շրջանակներում կաթողիկոսը` այլ հարցերի հետ մեկտեղ, մտադիր է քննարկել Վրաստանում հայկական եկեղեցիների հարցն ու դրանց լուծման տարբերակները:

«Ինչպես Թուրքիայում, այնպես էլ Վրաստանում ազգային փոքրամասնությունների կրոնական իրավունքին վերաբերող օրենքներ չկան: Այս տեսանկյունից Թուրքիան չի բավարարում ժողովրդավարության նվազագույն պահանջները: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա երկրի օրենսդրությունը հանգեցնում է նրան, որ Հայկական առաքելական եկեղեցին իրավական կարգավիճակ չունի: Վրաստանի իշխանություններն առաջարկում են, որ հայկական եկեղեցիներն իրենց գործունեությունը իրականացնեն հասարակական կազմակերպությունների ձևաչափով», – հայտարարել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Tekali Taxi