Գլխավոր / Армения / Թուրքիայում տեսանյութերի ևս մեկ կայք արգելափակեցին

Թուրքիայում տեսանյութերի ևս մեկ կայք արգելափակեցին

Թուրքիայում տեսանյութերի ևս մեկ կայք է արգելափակվել: Երկրի Հեռահաղորդակցության նախագահության ղեկավարը արգելափակել է Vimeo.com կայքը` «պաշտպանական նկատառումներից ելնելով, որը հիմնված է Անկարայի հասարակական գլխավոր դատախազության կողմից սեպտեմբերի 28-ին իրականացված հետազոտության վրա»:

Որոշման համաձայն կայքն այլևս Թուրքիայի տարածքում թուրքական IP-ներից հասանելի չի լինելու:
 
Կայքի ներկայացուցիչ Մեթ Շվարցի հայտարարությունում ասվում է. «Մենք ցավով լսեցինք որոշման մասին, բայց ոչինչ չենք կարող անել: Ներողություն ենք խնդրում մեր օգտատերերից այս անհարմարության համար: Այս պահին մենք չենք կարող որևէ բան ձեռնարկել»:

Այսօր Թուրքիայում ավելի քան 7000 կայք արգելափակված է:  2008 թվականի մայիսի 5-ից արգելափակված է նաև YouTube.com կայքը:

Tekali Taxi