Գլխավոր / Հայաստան / Թուրքիայում պայքարում են «անչափահաս ամուսնությունների» դեմ

Թուրքիայում պայքարում են «անչափահաս ամուսնությունների» դեմ

Այսօր Թուրքիայում յուրաքանչյուր երրորդ ամուսնություն կարելի է «անչափահաս» համարել: Անչափահաս բառն այս դեպքում վերաբերում է հիմնականում կանանց:

Տարբեր հետազոտությունների տվյալներով` Թուրքիայում ամուսնացած կանանց 33%-ը մանկահասակ է: «The Flying Broom Women’s Communication and Research Association» կազմակերպությունը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել` ուղղված վաղ ամուսնությունների խնդրի հաղթահարմանը: Նախաձեռնության անվանումն է «Մանկահասակ հարսներ. կործանարար ավանդությունների և նահապետական ժառանգության զոհերը»:

Նախագիծը հովանավորվում է Սաբանչի հիմնադրամի հասարակական զարգացման դրամաշնորհային ծրագրով: Թուրքական լրագրողների հետ զրույցում Սաբանչի հիմնադրամի նախագահ Հյուսնյու Պաչասիօղլուն հայտարարել է, որ Թուրքիայում «անչափահաս ամուսնությունները» նույնիսկ 37 տոկոս են կազմում, իսկ երկրի հարավ-արևելյան շրջաններում հասնում են 68 տոկսոսի: Պաչասիօղլուի կարծիքով` այս խնդիրը հաղթահարելու համար կարևոր է հաշվի առնել թե հասարական, թե տնտեսական գործոնը:

Tekali Taxi