Գլխավոր / Հայաստան / Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հուշամեդալ ստացավ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հուշամեդալ ստացավ

Հոկտեմբերի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել դեսպանի անձնական ավանդը Հայաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված բարեկամական սերտ հարաբերությունների զարգացման գործում:

Սերժ Սմեսովը գոհունակությամբ արձանագրել է, որ Ֆրանսիան Հայաստանում երկրորդ խոշոր ներդրողն է, ինչը վկայում է ոչ միայն քաղաքական երկխոսության բարձր մակարդակի, այլև տնտեսական համագործակցության ոլորտում լուրջ առաջընթացի մասին:

Հանդիպման ավարտին, ի նշանավորումն հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում դեսպան Սմեսովի ներդրման, Էդվարդ Նալբանդյանը ԱԳՆ հուշամեդալ հանձնեց Սերժ Սմեսովին:

Tekali Taxi