Գլխավոր / Армения / «Հայկական ժամանակ». Մարտի 1-ի գործով քննիչը մահացել է վրաերթի պատճառո՞վ

«Հայկական ժամանակ». Մարտի 1-ի գործով քննիչը մահացել է վրաերթի պատճառո՞վ

Երեկ գիշեր ժամը 1-ի սահմաններում Նոր Նորքի 2-րդ զանգվածում տղամարդու դիակ է հայտնաբերվել, գրում է օրաթերթը:

Ավելի ուշ պարզվել է, որ մահացածը Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության քննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ, 31-ամյա Տիգրան Սահակյանն է: Մեզ հաջողվեց պարզել նաև, որ Սահակյանը Մարտի 1-ի քրեական գործով քննչական խմբի անդամ էր: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ Սահակյանի մահվան պատճառը վրաերթն էր, սակայն նշենք, որ մահացածի վրա առկա վնասվածքները թույլ են տալիս ենթադրել, որ հնարավոր է` նա մահացած լինի դաժան ծեծի հետևանքով: Թե ինչքանով է քննիչի մահը կապված նրա մասնագիտական գործունեության հետ, դեռևս դժվար է ասել: Իսկ թե ինչ գործեր էին այժմ գտնվում Տիգրան Սահակյանի վարույթում, որստիկանությունից մեր թղթակցին հայտնել հրաժարվեցին` ասելով, որ դա ծառայողական գաղտնիք է: Նշենք, որ այն վայրը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, ամայի է, այնտեղ չկան բնակելի շենքեր, և թե ինչպես է Տիգրան Սահակյանը հայտնվել հենց այդ փողոցում` դեռևս հայտնի չէ:

Tekali Taxi