Գլխավոր / Армения / Հայաստանի արտաքին պարտքը ռիսկային չէ, բայց պետք է զգույշ լինենք. Դավթյան

Հայաստանի արտաքին պարտքը ռիսկային չէ, բայց պետք է զգույշ լինենք. Դավթյան

Հաջորդ տարի Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 8 տոկոսով։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կանխատեսում է արել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

«Այս տարի հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 17 տոկոս, իսկ հաջորդ տարի այս ցուցանիշները հստակորեն կավելանան։ Այսինքն` կհասնենք և հնարավոր է`  կանցնենք նախաճգնաժամային` 2008 թվականի ցուցանիշներին»,-  ընդգծել է Տիգրան Դավթյանը։

ՀՀ ֆինանսների նախարարի խոսքով` այս տարվա դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը հասել է ՀՆԱ-ի 42-44 տոկոսի շեմին, որը չի համարվում ռիսկային։

«Պարտքի ռիսկային շեմը 50-60 տոկոսն է, որն արդեն հատել են եվրոպական բազմաթիվ պետություններ։ Իհարկե, մենք չպետք է հասնենք դրան, այլ` լինենք զգույշ»,- ասել է նախարարը։

Tekali Taxi