Գլխավոր / Հայաստան / Հայ-բելառուսական շփումների ակտիվությունը գոհացնում է դեսպանին

Հայ-բելառուսական շփումների ակտիվությունը գոհացնում է դեսպանին

Սեպտեմբերի տվյալներով` Հայաստանի և Բելառուսի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 40 միլիոն դոլար (1.3-1.4%): Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխորենկոն:

«Այնուամենայնիվ, մեզ ուրախացնում է այն դինամիկան, որով շարժվում ենք այս համագործակցության շրջանակում: Վերջին շրջանում ընդլայնվել են առևտրատնտեսական հարաբերությունները` 10 անգամ վերջին 10 տարիների ընթացքում»,- նշել է դեսպանը:

Դիվանագետը հայ-ռուսական հարաբերություններն անվանել է առաջադեմ:

«Բավական ակտիվ քաղաքական երկխոսություն է ընթանում, շատ լուրջ շփումներ կան բարձր մակադակով, ինչպես նաև բարձր պաշտոնյաների պարբերական այցեր»,- ասել է Սուխորենկոն:

Tekali Taxi