Գլխավոր / Армения / Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին որակազարկել են 91 տարով

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին որակազարկել են 91 տարով

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան աննախադեպ որոշում է կայացրել` 91 տարով որակազրկելով ֆուտզալի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ալի Բեդրեդինին: Բացի դրանից, ֆուտբոլիստը պարտավորվում է 3 հազար եվրոյի չափով տուգանք վճարել:

Ֆուտբոլիստի նկատմամբ նման պատժամիջոց է կիրառել նրա համար, որ վերջինս միաժամանակ երկու գործող պայմանագիր է ունեցել տարբեր ակումբների հետ, որոնք տարբեր կազմակերպությունների են պատկանում:

«Սա աներևակայելի է: Ես ոչ մի վատ բան չեմ արել, ընդամենը Ֆրանսիան եմ ներկայացրել միջազգային ասպարեզում: Եվ ինձ 91 տարով որակազրկել են: Սա ֆեդերացիայի սխալն է»,- հայտարարել է ֆուտբոլիստը ֆրանսիական ԶԼՄ-երին տված հարցազրույցում:

Այժմ Ալի Բեդրեդինը 31 տարեկան է և, փաստորեն, մարզադաշտ կարող է վերադառնալ միայն 122 տարեկանում: Ֆուտբոլիստը վիճարկել է որոշումը` հույս ունենալով, որ այն կփոխվի:

Tekali Taxi