Գլխավոր / Армения / «Առավոտ». Հայաստանում հեռուստաոլորտն առավել է մենաշնորհացվում

«Առավոտ». Հայաստանում հեռուստաոլորտն առավել է մենաշնորհացվում

«Առավոտի» հետ զրույցում 2002թ. ապրիլի 2-ին փակված «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը խոսել է հեռուստատեսությունում առկա իրավիճակի մասին` նշելով, որ իշխանություններն այժմ էլ փորձում են վերահսկել մարզային հեռուստաալիքները:

«Այսօրվանից արդեն նախապատրաստում են հեռուստաոլորտի մենաշնորհայնացման հարթ ու «ասֆալտապատ» ճանապարհը: Խաղադաշտում գնդակն այսօր մի մարդու մոտ է, որը ստանձնել է պարտավորություն`վերահսկել ամբողջ ռադիոհեռուստատեսային լրատվական դաշտը (Մեսրոպ Մովսեսյանը նախընտրեց այս անգամ անուն չնշել – «Առավոտ»):
Համարյա բոլոր գործող հեռուստաընկերություններն իրենց վրա թերևս զգացել են ներխուժման այդ ճնշումը: Եվ այժմ արդեն, համարելով, թե Երևանում հեռուստաոլորտն այլևս իրենցն է`անցել են մարզերին: Մարզային բոլոր հեռուստակայաններում տիրում է խուճապ,քանի որ այդ դաշտում հայտնվել է նոր խաղացող:Անխտիր բոլոր մարզային հեռուստակայաններին արվել են առաջարկներ, և մի քանիսն արդեն վաճառվել են», – ասել է Մեսրոպ Մովսեսյանը:

Tekali Taxi