Գլխավոր / Армения / «Լիվերպուլի» պաշտպանը Հայաստանի հետ չի խաղա

«Լիվերպուլի» պաշտպանը Հայաստանի հետ չի խաղա

Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը, ով վերջերս հայտարարել էլ, թե Հայաստանի հավաքականն ավելի թույլ չէ, քան Ռուսաստանի ընտրանին, այնուամենայնիվ, մի քանի ֆուտբոլիստների դաշտ դուրս չի բերելու Հայաստան-Սլովակիա խաղի ընթացքում` նրանց պահելով Իռլանդիայի հետ հանդիպման համար, հաղորդում է Спорт-Экспресс-ը:

Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Մարտին Շկրտելը, կիսապաշտպաններ Միրոսլավ Ստոխն ու Յուրայ Կուցկան նախորդ խաղերին մեկական դեղին քարտ են ստացել և մեկ դեղին քարտի դեպքում բաց կթողնեն Իռլանդիայի հետ խաղը: Այդ իսկ պատճառով Վայսը որոշել է խնայել նրանց:

Ենթադրվում է, որ Հայաստանի հավաքականի հետ խաղը նրանք կսկսեն պահեստայինների նստարանին: Իսկ ահա կիսապաշտպան Զդենո Շտրբան հիվանդության պատճառով անգամ Երևան չի ժամանել:

Tekali Taxi