Գլխավոր / Армения / ԵԽԽՎ-ում պահանջել են պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին գերիի մահվան համար

ԵԽԽՎ-ում պահանջել են պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին գերիի մահվան համար

Այսօր ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը հայտարարության նախագիծ է ներկայացրել, որը ընդգրկվել է աշխատանքային փաստաթղթերի շարքում:

Գրավոր արձանագրությունը վերաբերում է երկու օր առաջ Ադրբեջանում մահացած 20-ամյա Մանվել Սարիբեկյանի գործին:

Հայտարարության նախագծի մեջ, մասնավորապես, նշվում է, որ հովիվ Սարիբեկյանն առևանգվել է ադրբեջանական ուժերի կողմից սահմանամերձ գոտում հոտն արածեցնելու ժամանակ: Հետագայում Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սարիբեկյանը «ինքնասպանություն է գործել»:

Փաստաթղթի հեղինակները նշում են, որ ավելի վաղ հեռարձակված կադրերում Սարիբեկյանի վրա նկատելի են բռնության հետքեր:

«Մենք ցնցված ենք Մանվել Սարիբեկյանի մահվան փաստով և խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանություններին այս ողբերգության համար: Նրանց գործողությունները միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է», – մասնավորապես, ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները հորդորում են Ադրբեջանին լիարժեք և թափանցիկ հետաքննություն անցկացնել` միջազգային փորձագետների մասնակցությամբ, որպեսզի Մանվել Սարիբեկյանի մահվան մեջ մեղավորները դատարանի առջև կանգնեն:

«Ադրբեջանի պաշտոնական վարկածը, թե Մանվել Սարիբեկյանն ինքնասպան է եղել, պատասխանատվությունից խուսափելու ցինիկ փորձ է, մինչդեռ Ադրբեջանը և այդ երկրի իշխանությունները պատասխանատվություն են կրում գերիի կյանքի և անվտանգության համար», – նշվում է ներկայացված փաստաթղթում:

Նշենք, որ փաստաթղթի տակ ստորագրել է 25 պատգամավոր:

Tekali Taxi