Գլխավոր / Армения / Թուրքիայում կարող են արգելել Facebook-ը

Թուրքիայում կարող են արգելել Facebook-ը

Թուրքիայում վտանգի տակ է հայտնվել Facebook սոցիալական ցանցը: Թուրքիայի տարածքում ցանցի գործունեության վերաբերյալ պարզաբանումներ է տվել Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարար Բինալի Յիլդիրիմը:

Նրա խոսքով` մինչ օրս երկրի տարածքում Facebook-ի փակման մասին 30 դատական վճիռ է կայացվել, այնինչ նախարարությունը դեռ ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ, հաղորդում է CNN-Turk-ը:

«Թուրքիան իրավական պետություն է, և մենք բոլորս պետք է հարգենք դատարանի ընդունած որոշումները: Մենք Facebook-ին ժամանակ էինք տվել իր սխալներն ուղղելու համար, բայց մինչ օրս որևէ արդյունք չենք նկատել: Այդ իսկ պատճառով ինձ համար դժվար է ասել, թե ապագայում Թուրքիայում ինչպես կլուծվի սոցիալական ցանցի գործունեության հարցը»,- հայտարարել է նախարարը:

Նշենք, որ դատական որոշումների պատճառն այն է, որ Facebook-ում հրապարումներ են հայտնվել, որոնք «ազգային թշնամանք են սերմանում, ինչպես նաև անվայել մեկնաբանություններ են պարունակում Թուրքիայի պետականության և առաջնորդների մասին»:

Tekali Taxi