Գլխավոր / Հայաստան / Լուժկովի հեռացումը կհարվածի ադրբեջանական բիզնեսին

Լուժկովի հեռացումը կհարվածի ադրբեջանական բիզնեսին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի` քաղաքապետ Յուրի Լուժկովին պաշտոնանկ անելու որոշումը քննարկումների առիթ է տվել Ադրբեջանին: Դա պայմանավորված է այն փաստով, որ Մոսկվայում ադրբեջանցիները լուրջ բիզնես ունեն, և Բաքվում անհանգստանում են իրենց հայրենակիցների հետագա ճակատագրի մասին, գրում է ադրբեջանական «Շարգ» պարբերականը:

Ադրբեջանի առևտրականների և արտադրողների ասոցիացիայի համանախագահ Սևգիմ Ռագիմովի կարծիքով` Լուժկովի հեռացումը մեծ հարված կլինի Մոսկվայի ադրբեջանցիների բիզնեսին:

«Եթե դատախազությունը Լուժկովի գործով զբաղվի, ապա դրանից կտուժեն նաև ադրբեջանցի գործարարները: Բացի այդ, շատ բան կախված է նաև նրանից, թե ով կդառնա Մոսկվայի հաջորդ քաղաքապետը: Ամեն դեպքում, Լուժկովի պաշտոնանկ լինելուց հետո մի շարք ադրբեջանցի գործարարներ ստիպված կլինեն փակել իրենց բիզնեսը, իսկ մյուսները ստիպված կլինեն միավորվել»,- ասել է Ռագիմովը:

Մոսկվայում ադրբեջանցիների Համառուսական կոնգրեսի ղեկավար Իլգար Հաջիևն այն կարծիքին է, որ ադրբեջանական սփյուռքն ընտելացել է Մոսկվայի կառավարության բարի վերաբերմունքին: «Բայց ոչինչ հավերժ չէ: Ընդհանուր առմամբ, քաղաքապետի պարտականություններն իրականացնելու համար Լուժկովին մի տարի էր մնացել: Ադրբեջանցիների նկատմամբ լավ վերաբերմունք է դրսևորում ոչ միայն Մոսկավյի կառավարությունը, այլև նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Մենք վստահ ենք, որ նոր քաղաքապետի կառավարման ընթացքում ադրբեջանական սփյուռքը ոչ մի խնդիր չի ունենա»,- ասել է Հաջիևը:

Tekali Taxi