Գլխավոր / Հայաստան / Հայաստանն իրավունք չունի բանակցել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ. կարծիք

Հայաստանն իրավունք չունի բանակցել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ. կարծիք

Հերիք է, որ մենք 19 տարի շարունակ` ամեն մեկն իրեն դնելով բարձրակարգ քաղաքագետի և փորձված դիվանագետի տեղ, հասարակությանը մատուցի այն հնացած պատճառաբանությունը, որ Ղարաբաղի ճանաչումը պետք է լինի մեր վերջին փամփուշտը պատերազմի սպառնալիքի դիմաց և որ ճանաչումը պետք է խանգարի բանակցային գործընթացին:

Այս մասին այսօր հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` խոսելով «Ժառանգության» կողմից ԱԺ ներկայացրած բանաձևի մասին:

Ըստ Հովհաննիսյանի` վերջին պահին ԱԺ նախագահը խնդրեց, որ այս հարցի քվեարկությունը հետաձգվի մի քանի օրով, և «Ժառանգությունը» հետաձգեց այն մինչև հաջորդ քառօրյա, «որպեսզի մենք կարողանանք շարունակել քննարկումները թե’ հասարակության հետ, թե’ քաղաքացիական խմբերի, թե’ Արցախի ներկայացուցիչների և կոալիցիոն գործընկերների հետ, մե’նք»:

Նրա համոզմամբ` անհրաժեշտ է, որ աշխարհը դիտարկի Ղարաբաղը որպես ինքնիշխան պետություն.

«Այսինքն, Հայաստանի հետ գործ ունենալիս, բարեկամ երկրները, միջնորդներն ու անգամ հակառակորդներն իմանան, որ Հայաստան պետությունը ճանաչում է ԼՂՀ որպես պետություն»:

Դրանից, կարծում է Րաֆֆի Հովհաննիսյանը, բանակցային գործըթացնը չի խափանվի, որովհետև նման բան տեղի չի ունեցել այն ժամանակ, երբ Ադրբեջանն Ստրասբուրգում կամ Նյու-Յորքում ներկայացրել է իր տեսակետը ԼՂ առավելագույն կարգավիճակի մասին:

«Հայաստանն ինքը որևէ իրավական հիմք չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից բանակցել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ», – հայտարարել է Հովհաննիսյանը:

Իր հերթին, կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը տեղեկացրել է, որ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները օրինագծի քննարկման ժամանակ ասում էին` «չկա հայ, որը չի ճանաչում Ղարաբաղը».

«Բայց երեկ արտգործնախարարն այդ տարծքների համար օգտագործել է «հարակից տարածքներ» արտահայտությունը», – նշել է Սաֆարյանը:

Tekali Taxi