Գլխավոր / Армения / Հայաստանում ցանկանում են Արդի արվեստի հիմանդրամ ստեղծել

Հայաստանում ցանկանում են Արդի արվեստի հիմանդրամ ստեղծել

Այսօր Բաց համալսարանի կերպարվեստի ֆակուլտետում կցուցադրվեն Հայաստանի և Սփյուռքի արդի արվեստի գործերը: Արվեստագետ Սահակ Պողոսյանի և արվեստաբան Լիլիթ Սարգսյանի կողմից շրջանառության մեջ է դրվել Արդի արվեստի հայկական հիմնադրամի և արդի արվեստի հայկական կենտրոնի ստեղծման գաղափարը:

Բաց նամակ և նախագիծ է հղվել երկրի նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, սփյուռքի և մշակույթի նախարարներին: Այժմ կազմակերպիչներն արձագանք են սպասում: Նրանց գաղափարն այն է, որ պետական կարգավիճակ ստանա մի նախաձեռնություն, որն իրապես ազգային նշանակություն ունի, և վերջապես պետությունը հայացք դարձնի Հայաստանի արդի արվեստին:

Նախատեսվում է հիմնադրամ կառուցել պետական և մասնավոր հանգանակությունների միջոցով, ինչը կխթանի երկրում մեկենասության զարգացումը և սոցիալական բալանսի կարգավորմանը: Կենտրոնում ի մի են բերվելու Հայաստանի և Սփյուռքի արդի արվեստի գործերը, միևնույն ժամանակ այն գործող հարթակ է հանդիսանալու դաշտի բոլոր մյուս հաստատությունների համար:

Կազմակերպիչները նշում են, որ իրենք միտումնավոր են գործածում «արդի» եզրը «ժամանակակիցի» փոխարեն, քանի որ, նրանց կարծիքով, մեր երկրի պաշտոնական շրջանակներում «ժամանակակիցը» դեռևս ասոցացվում է հայտնի թանգարանի հետ, ինչը թյուրիմացությունների մեջ է մեզ գցում:

Tekali Taxi