Գլխավոր / Հայաստան / Բարբի տիկնիկը վաճառվում է կես միլիոն դոլարով

Բարբի տիկնիկը վաճառվում է կես միլիոն դոլարով

Christie’s աճուրդի տունը նոր Բարբի է վաճառքի հանել, որը նախապես 300-500 հազար դոլար է գնահատվում, հաղորդում է Associated Press-ը:

Բարբի տիկնիկը մեկ օրինակով է արտադրվել և վաճառվում է իտալացի ոսկերիչ Ստեֆանո Կանտուրիի կողմից պատրաստված ադամանդե մանյակի հետ միասին: Տիկնիկի պարանոցին կարելի է նկատել մեծ վարդագույն ադամանդ և բազմաթիվ փոքր ադամանդներ:

Աճուրդը տեղի է ունենալու հոկտեմբերի 20-ին Նյու Յորքում: Վաճառքից ստացված միջոցները փոխանցելու են կրծքի քաղցկեղի հետազոտությամբ զբաղվող հիմնադրամին:

Tekali Taxi