Գլխավոր / Армения / Հայաստան «Volvo»-ների ներմուծման հետևում կանգնած է Սեդրակ Քոչարյա՞նը

Հայաստան «Volvo»-ների ներմուծման հետևում կանգնած է Սեդրակ Քոչարյա՞նը

Բեռնատարների արտադրության հսկա շվեդական «Volvo Trucks» ընկերությունը Հայաստանում իր պաշտոնական ներկայացման գործը վստահել է «Սպայկա» ընկերությանը: Այս մասին ավելի վաղ գրել էր Epress.am-ը, իսկ այսօր «Ժամանակ» օրաթերթն այդ առնչությամբ ուշագրավ տեղեկություններ է հրապարակել:

Օրաթերթը նշում է, որ թեև պաշտոնապես այս ընկերությունը պատկանում է Դավիթ Ղազարյան անուն-ազգանունով մարդուն, սակայն իրականում այդ ընկերության մեջքին կանգնած է Քոչարյանների ընտանիքը և, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը: «Սպայկա» ընկերությունը ստեղծվել է 2001 թվականին, Դավիթ Ղազարյանի կողմից: 2007թ. Դավիթ Ղազարյանը բռնվել է ապօրինի ճանապարհով Հայաստան 2-3 տոննա մոլիբդենի փոշի ներկրելու գործով: Փոշի տեղափոխող վարորդը, իհարկե, այդ գործի արդյունքում հայտնվել է ճաղերի հետևում, սակայն Դավիթ Ղազարյանի գործերը ևս միանգամից վատացել են, քանի որ մոլիբդենի փոշու պատմությունն արդեն ընկել էր Քոչարյանի ականջը, ով հայտնի է` Հայաստանում մոլիբդեն հարցում վերահսկողություն է իրականացնում: Արդյունքում` Սեդրակ Քոչարյանը Դավիթ Ղազարյանին մի առաջարկություն արեց, որից վերջինս չկարողացավ հրաժարվել. Քոչարյանն առաջարկեց կամ փայ մտնել այդ բիզնեսում, կամ փակել Ղազարյանի բիզնեսը: Ղազարյանը, իհարկե, ընտրեց չարյաց փոքրագույնը, և փայ մտավ Սեդրակ Քոչարյանի հետ, ինչից հետո վերջինիս բիզնեսը սկսեց աննախադեպ ծաղկում ապրել: «Ժամանակի» տեղեկություններով, այժմ Դավիթ Ղազարյանի դեմ դատական հայց կա ներկայացված. ուշագրավն այն է, սակայն, որ հայցը ներկայացրել է վերջինիս հարազատ եղբայրը` Ղազար Ղազարյանը:

Tekali Taxi