Գլխավոր / Армения / «Առավոտ». Հարությունյանը «կսմթել» է Լինդբլադին

«Առավոտ». Հարությունյանը «կսմթել» է Լինդբլադին

Օրաթերթն անդրադարձել է ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ներկայացուցիչ, Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադի` Հայաստանի իշխանություններին ուղղված նամակին:

«Առավոտի» հարցին` պատրաստվում է արդյոք պատասխանել Լինդբլադի կողմից իրեն ուղղված նամակին` ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն այսպես արձագանքեց.

«Կարծում եմ` նամակին պատասխանելու որևէ կարիք չկա: Իսկ շվեդ-թուրքական բարեկամության պատգամավորական խմբի նախագահ պրն. Լինդբլադի նամակին երեկ արդեն պատասխանել է Մոնիտորինգի հանձնաժողովը` հետաձգելով համազեկուցողների այցը Հայաստան»:

Tekali Taxi