Գլխավոր / Армения / «Գազպրոմբանկ»-ը կարող է ավելացնել կապիտալը Հայաստանում

«Գազպրոմբանկ»-ը կարող է ավելացնել կապիտալը Հայաստանում

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Ակիմովին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը և «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել փոխգործակցության դինամիկ զարգացման առնչությամբ և քննարկել Հայաստանում «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի կապիտալի ավելացման հեռանկարները։

Այդ համատեքստում կողմերը զրուցել են էներգետիկայի ոլորտում և ֆինանսական շուկայի զարգացման ուղղությամբ համագործակցության խորացման հարցի շուրջ, հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Tekali Taxi