Գլխավոր / Армения / Բատուրինը «եղբայրաբար է» վարվում Լուժկովի կնոջ հետ

Բատուրինը «եղբայրաբար է» վարվում Լուժկովի կնոջ հետ

Գործարար Վիկտոր Բատուրինը Ռուսաստանի Դաշնության քննչական հանձնաժողովից պահանջել է «մանրամասն հետաքննություն անցկացնել իր քրոջ`«Ինտեկո» ընկերության տնօրեն Ելենա Բատուրինայի «հանցագործ գործունեության վերաբերյալ»: Նա պնդում է, որ 2007 թվականին «Ինտեկո»-ի  բաժանման ժամանակ ինքը 3,462 միլիարդ ռուբլի չի ստացել, որոնք պիտի ստանար ընկերությունում իր կողմից իրականացրած աշխատանքների համար: Վերջին տարիներին Ելենա և Վիկտոր Բատուրինները գործնականորեն չէին շփվում, ուստի Վիկտոր Բատուրինի նման հայտարարությունն ավելի շատ հաշվեհարդարի է նմանվում, նշում են փորձագետները:

Ընթացիկ տարվա աշնանը գործարարը հանկարծակի հիշել է հին պարտքերի մասին: Հոկտեմբերի 4-ին Բատուրինը ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին հաղորդագրություն է ուղարկել, որում վերջինիս խնդրում է քննել Բուտուրինայի գործունեությունը և նրա նկատմամբ օրենքով նախատեսված որոշում կայացնել: Նա նշել է, որ ինքը ստիպված է եղել համաձայնվել Բուտիրինային հետ տարիներ առաջ, քանի որ «նրա հետ վեճերում անհնար էր արդար դատավարության հասնել»: Քույրը` «Բատուրինան անօրինական կերպով յուրացրել է «Ինտեկո»-ի իրեն պատկանող բաժնետոմսերի 24%-ը»,վստահեցնում է Բատուրինը:

Իրեն հասցրած վնասը, ընդհանուր առմամբ 1 միլիարդ դոլար է գնահատվում, Коммерсант պարբերականին հաղորդել է Վիկտոր Բատուրինը:

Tekali Taxi