Գլխավոր / Армения / Հայտնի դարձավ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը

Հայտնի դարձավ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը

Այսօր Նոբելյան կոմիտեն Ստոկհոլմում հայտարարեց Խաղաղության Նոբելյան մրցանակի 2010 թվականի դափնեկրի անունը: «Չինաստանում մարդու հիմնարար իրավունքների համար երկարատև պայքար մղելու համար» Նոբելի արժանացավ չինացի իրավապաշտպան Լյու Սյաոբոն:

Ժողովրդավարության քարոզիչը Չինաստանի ամենահայտնի այլախոհն է, ով 2009 թվականին 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել` պետական իշխանության փլուզմանն ուղղված գործունեություն ծավալելու համար:

Սեպտեմբերին Չինաստանի իշխանությունները դիմել էին Նոբելյան հանձնաժողով` կոչ անելով նրանց մրցանակը չտալ այլախոհ Լյու Սյաոբոյին:

Հիշեցնենք, որ 2009 թվականին Նոբելյան Խաղաղության մրցանակի արժանացել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Tekali Taxi